Record-Header image

15 հետաքրքիր փաստ յուրօրինակ հյուրանոցների մասին 2020 թ.

interesting facts about unique hotels

 

Այս հոդվածում Դուք կգտնեք ամենահետաքրքիր և ուշագրավ փաստերը ամբողջ աշխարհում տեղակայված յուրօրինակ հյուրանոցների մասին: Ցանկանում եք իմանալ՝ ո՞րն է ամենահին հյուրանոցը, ո՞րը՝ ամենաթանկարժեքը ամբողջ աշխարհում, ո՞րը՝ ամենաշքեղը, ամենամեծը և քանի սենյակ և համար է ներառում: Այս և այլ հետաքրքիր և ուշագրավ այլ փաստեր Դուք կգտնեք այստեղ:

Եկեք սկսենք` բացահայտելով ամենահետաքրքիրը հյուրանոցների մասին!

Նաումի հյուրանոց

1. Նաումի հյուրանոցը, որը գտնվում է Սինգապուրում առաջին լյուքս հյուրանոցն է, որտեղ կա մի ամբողջ հարկ նախատեսված միայն կանանց համար: 40 սենյակ պարունակող այս հյուրանոցում առկա 5 շքեղ համար նախատեսված միայն կանանց համաար, որոնք գտնվում են մեկ հարկում ապակե դռան հետևում:

Հատուկ կանաց համար նախատեսված սենյակներում կան մաշկին խնամքի և հիգիենային համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ու պարագաները:

Նաումի հյուրանոցում սենյակները և հյուրանոցային համարների արժեքները տատնվում են 420-600 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Բուրջ ալ Արաբ հյուրանոցը Դուբայում

2. Բուրջ ալ-Արաբ հյուրանոցը Դուբայում առաջին 7 աստղանի հյուրանոցն է  և  միաժամանակ ամենբարձր հյուրանոցներից մեկը ամբողջ աշխարհում:

2008թ. Բուրջ ալ-Արաբ հյուրանոցը գրանցվել է գինեսի գրքում` մատուցվող ամենաթանկ կոկտեյլի համար. այն գնահատվում էր 27,321 AED (ավելի քան 7400 ԱՄՆ դոլար): 

Բուրջ ալ-Արաբ Ջումեյրան (321 մ բարձրությամբ) 14 մետր ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը և միայն 60 մ-ով ավելի կարճ, քան Էմփայր Սթեյթ-ը:

Այս հյուրանոցում գտնվող ՙՙԹագավորական համար՚՚-ի արժեքը կազմում է 18,716 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար, այն նաև ըստ CNN-ի 2020թ. տվյալներով աշխարհում ամենաթանկ 15 հյուրանոցային համարներից 12-րդն է:

աշխարհում ամենաբարձր հյուրանոցը - Գևորա հյուրանոց

3. Գևորա հյուրանոցը աշխարհում ամենաբարձր հյուրանոցային շենքն է ըստ Գինեսի ռեկորդների գրքի: Հյուրանոցը բացվել է 2018 թվականին 1,169.1 ֆուտ (356.33 մետր) բարձրության վրա: Այն ունի 75 հարկ և պարունակում է 528 հյուրանոցային համար:

4. Genting Highlands Resort -ը Մալայզիայում ունի ամենամեծ թվով սենյակները և հյուրանոցային համարները ամբողջ աշխարհում:

Այն ունի 6118 սենյակ, ավելի քան 80 խանութ, 90 ռեստորան, կինոձթատրոն, խաղատուն, 50 սենյակ կարաոկե բար, երկու թեմատիկ և գեղեցիկ այգիներ, որպեսզի մարդիկ չձանձրանան:

Հետաքրքիր է, այնպես չէ՞։ Եկեք շարունակենք!

Աշխարհում ամենաթանկ հյուրանոցային համարը

5. Ռոյալ  Պենտհաուս հյուրանոցային համարը President Wilson հյուրանոցում աշխարհում ամենաթանկարժեքն է՝ այն կազմում է  65,000 ԱՄՆ դոլար 1 գիշերվա համար:

Այս հյուրանոցը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության շենքի մոտ` տեղակայված Ժնևի լճի ափին:

President Wilson հյուրանոցը  հյուրերին տրամադրում է 228 շքեղ սենյակներ և համարներ` անթերի հարմարավետությամբ և նորաձև դիզայնով:

6. The Nishiyama Onsen Keiunkan -ը աշխարհի ամենահին հյուրանոցն է, որը գտնվում է Ճապոնիայում: Այն գրանվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենահին հյուրանոց՝ բացված 705 թ.-ին: Այս ավանդական ճապոմական հյուրանոցը դարերի ընթացքում պատկանել է նույն ընտանիքի 52 տարբեր սերունդների:

7. Աշխարհի ամենամեծ հյուրանոցը (հիմնված է վարձակալությամբ տրվող սենյակների քանակով) ՙՙԱռաջին Համաշխարհային հյուրանոցն է՚՚, որը գտնվում է Մալայզիայում: Այս համալիրն ունի ընդհանուր առմամբ 7351 սենյակ, ներառյալ 3,164 ստանդարտ սենյակ, 649 լյուքս եռյակի սենյակները, 480 սուպեր-դելյուքս համարները, 292 դելյուքս սենյակները և 136 համաշխարհային ակումբային սենյակները:

Ամենամեծ հյուրանոցային համարը հյուրանոցում - Գրանդ Հիլզ

8․ Գրանդ Հիլզ հյուրանոցը և սպան, որը գտնվում է Լիբանանի Բրումմանա քաղաքում, ամենամեծ հյուրանոցային համարն է աշխարհում: Այն ունի 44,465 քառակուսի ֆուտ մակերես (4131 քմ), որը ներառում է 3 շքեղ տաղավարև 7 հարկ:

9․ ՙՙEh’hausl՚՚ հյուրանոցը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենափոքր հյուրանոց, այն ունի ընդամենը 570 քառակուսի ֆուտ (53 քառակուսի մետր) մակերես: Հյուրանոցը գտնվում է Ամբերգում՝ Գերմանիայում, և այն նախատեսված է միաժամանակ հյուրընկալելու միայն երկու անձ:

10․ The Palacio de Sal «Աղի պալատ» հյուրանոց է Բոլիվիայում ամբողջապես պատրաստված աղի բլոկներից, այն նաև հանդիսանում է աշխարհի ամենամեծ աղից պատրաստված կառույցը: Այն գտնվում է Սալար դե Ույունի ծայրամասում և այնտեղ կա մի ցուցանակ, որտեղ ասվում է․ «Արգելվում է լիզել պատերը»:

Եկեք շարժվենք առաջ ․ ․ ․ ամենահետաքրքիրը դեռ առջևում է !

11․ Սառցե հյուրանոցը բաղկացած է ձյունից և սառցե բեկորներից: Հյուրանոցն իր մեջ պարունակում է 85 սենյակ, որոնք կահավորված են եղնիկի մորթով, ներքնակներով ծածկված սառցե մահճակալներով և հագեցած են արկտիկական քնապարկերով:

12․ Մոսկվայում (Ռուսաստանի մայրաքաղաք) գտնվող «Իզմաիլովո» հյուրանոցը  ամենաշատ մահճակալներ տեղավորող հյուրանոցն է մեկ հարկի տակ: Այս հյուրանոցն իր պատերի ներսում ունի ավելի քան 7,500 մահճակալ:

13․ Չինաստանի Անբանգ ապահովագրական ընկերությունը 2014 թվականի հոկտեմբերին 1,95 միլիարդ ԱՄՆ դոլարով գնեց Վալդորֆ Աստորիա Նյու Յորք՝ դարձնելով այս հյուրանոցը մինչ այժմ վաճառված ամենաթանկ հյուրանոցը:

14. Երբևէ պատկերացնե՞լ եք, որ ձվածեղը կարող է լինել անչափ թանկ և միաժամանակ անհասանելի: Այսպիսով, Նյու Յորք քաղաքում գտնվող Le Parker Meridien հյուրանոցում գտնվող Norma’s ռեստորանը մատուցում է աշխարհում ամենաթանկ ձվածեղը, որը կոչվում է «Zillion Dollar Lobster Frittata»: Արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար՝ այս ձվածեղը ներառում է ավելի քան կես ֆունտ խավիար և ամբողջական լոբստեր

15․ Գիտե՞ք, որ աշխարհի ամենաբարձր գրադարանը նույնպես գտնվում է հյուրանոցում: Ամենաբարձր գրադարանը 757 ֆտ 6 մեջ (230.9 մ) գետնից բարձր է: Այն գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող JW Marriott հյուրանոցի 60-րդ հարկում:

Այսպիսով հուսով ենք այս հոդվածում Դուք գտաք հետաքրքիր տեղեկատվություն Ձեզ համար և միաժամանկ վստահ, որ շուտով այս ցուցակում տեսնելու ենք Ալյասկա Ռեզորթը՝ որպես լավագույն և յուրօրինանկ հյուրանոց և հանգստյան գոտի Հայաստանում:

Ski Resort - Hotel in Armenia

Ինչ են ասում մեր հաճախորդները