Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր
Record-Header image

Ծաղկաձոր Լեռնադահուկային Հանգստավայր

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր – լավագույն վայրը Հայաստանում լեռնադահուկային սպորտաձևի սիրահարների համար։

դահուկավազք Ծաղկաձորում
Three skiers with skies in Tsaghkadzor

Եթե Դուք որոշել եք անցկացնել Ձեր ձմեռային արձակուրդները Հայաստանում, ապա Ծաղկաձորում գտնվող լեռնադահուկային առողջարանը կլինի Ձեր լավագույն ընտրությունը։

Մտածում եք՝ ե՞րբ է լեռնադահուկային սպորտաձևով զբավելու իրական ժամանակահատվածը, ի՞նչ անել կամ ինչո՞վ զբաղվել Ծաղկաձորում, ո՞ր հյուրանոցը ընտրել։

Եկեք միասին պատասխանենք այս և այլ մի շարք հարցերի՝ բացահայտելով ամենահետաքրքիրը Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրի մասին։

Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան

Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարանը տեղակայված է Հայաստանում գտնվող Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի լեռնային հատվածում։ Այն հեռու է Երևան քաղաքից մոտավորապես 60կմ։

Ծաղկաձորը մշտապես եղել է լավագույն լեռնադահուկային հանգստավայրը Հայաստանում։ Հատկապես ձմռանը զբոսաշրջիկների համար Ծաղկաձորը համարվում է ամենանախընտրելի ուղղություններից մեկը Հայաստանում։

Անկասկած, բարենպաստ եղանակային պայմանները, գեղեցիկ լեռնային բնությունը, տեսարժան վայրերը, համեղ և հյուրընկալ խոհանոցը Ծաղկաձորում, այն դարձնում են լավագույն հանգստավայր և առողջարանային գոտի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։

Ծաղկաձորի Ճոպանուղի

Դահուկորդների և սնոուբորդինգի սիրահարների համար առկա է 27 կմ ճանապարհ և 6 վերելակ հյուրերին տեղափոխելու համար։ Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966 – 2819 մ բարձրության վրա։

Ծաղկաձոր Լեռնադահուկային Հանգստավայրի քարտեզ

Ճոպանուղին վերահսկվում և շահագործվում է Leitner ընկերության կողմից։

Սկզբնական շրջանում ճոպանուղին բաղկացած է եղել 3 վերելակներից, որոնք ձգվում էին լեռան ստորոտից (1969 մ) մինչև լեռան գագաթը (2819 մ), իսկ առաջին և երկրորդ վերելակները ավարտվում էին համապատասխանաբար 2234 մ և 2465 մ բարձրության վրա: Այնուհետև, 2006թ․ ավաելացվեց 4րդ վերելակը, որը ձգվում է առաջին վերելակի վերջից դեպի հակառակ բլրի գագաթը։ Այսպիսով, փաստացի ավելացվեց երկու սահուղի, երկուսն էլ ձգվող դեպի լեռան ստորոտ:

Ճոպանուղու առաջին հատվածը 4 տեղանի է, իսկ մնացածը՝ երկտեղանի։ Ներկայումս, թե ճոպանուղին, թե սահուղիները զինված են լավագույն տեխնիկայով և սարքավորումներով։

Ծաղկաձոր Լեռնադահուկային Հանգստավայր – Գնացուցակ

Եկեք միասին ծանոթանանք Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում առկա գներին։ 

Գնային մանրամասն տեղեկատվություն ստացեք ներքևում առկա գնացուցակում։

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրի գնացուցակ

Ձմեռը Ծաղկաձորում – Ձմեռային մարզաձև

Ձմեռը Հայաստանում սկսվում է նոյեմբերի վերջին / դեկտեմբերի սկզբին։

Ձմեռային արձակուրդները Հայաստանում հիշարժան են, հատկապես լեռնային շրջաններում, մասնավորապես՝ լեռնադահուկային հանգստավայրերում, որտեղ առկա են բոլոր հնարավորություններն ու պայմանները էքստրիմի սիրահարների համար։

Ցանկանում ե՞ք իմանալ՝ երբ է ձմեռային սպորտաձևերի՝ մասնավորպես լեռնադահուկավազքի, իրական ժամանակահատվածը։

Սովորաբար Լեռնադահուկային սպորտաձևի սեզոնը Ծաղկաձորում սկսվում է դեկտեմբեր կեսերից և շարունակվում մինչև մարտ ամիս, երբեմն նաև մինչև ապրիլ։ 

Դեկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորում ջերմաստիճանը տատանվում է +3 °C-ից -10 °C: Այստեղ ձյան տեղումներն առատ են հատկապես դեկտեմների կեսերին, և մնում մինչև փետրվարի վերջ։

Այսպիսի բարենպաստ եղանակային պայամաննների շնորհիվ, դահուկները, սնուբորդը և սահնակները դառնում են հասանելի ամբողջ ձմռան ընթացքում։

Ձմռանը Ծաղկաձորում Դուք ստանում եք հնարավորություն բացահայտելու Հայաստանի հրաշագեղ բնությունը յուրովի։ Ինչպես տեսնում եք ձմեռային հանգիստը Ծաղկաձորում, առավել քան որևէ եղանակի հրապուրիչ և էքստրեմալ է։

Այսպիսով, Ծաղկաձորը հետաքրքիր ժամանցի և անմաոռանալի արձակուրդների համադրման իդեալական տարբերակն է։

Հյուրանոց Ծաղկաձորում

Ձեր ձմեռային արկածները և հարմարավետ հանգիստը կդառնան էլ ավելի կատարյալ Ալյասկա Ռեզորթում։

Գտնվելով Ծաղկաձոր քաղաքի հենց սրտում՝ լեռնադահուկային հանգստավայրի մոտ, Ձեզ ընձեռվում է հնարավորություն համադրել էքստրեմալ արկածները, հարամարավետ հանգիստը և յուրօրինակ կովկասյան խոհանոցը։

Alaska Resort logo

Առավել մանրամասն տեղեկատվություն հյուրանոցի առավելությունների և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ գտեք այստեղ։

Դե ինչ, սիրով սպասում ենք Ձեզ հյուրընկալել Alaska Resort-ում։

Ski Resort - Hotel in Armenia

Ինչ են ասում մեր հաճախորդները