ashxatanq Caxkadzorum
Record-Header image

Աշխատանք Ծաղկաձորում

Եթե փնտրում եք աշխատանք Ծաղկաձորում , ապա Ալյասկա Ռեզորթը ունի մի շարք թափուր հաստիքներ լավագույն աշխատանքային պայմաններով։ Ի թիվս մի շարք առկա աշխատատեղերի մենք առաջարկում ենք նաև օրավարձով աշխատանք։ Առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ ներքևում։

Նշենք նաև, որ աշխատանքները հարմար են նաև Հրազդան և Չարենցավան քաղաքի բնակիչների համար։

Թափուր Հաստիքներ և Օրավարձով Աշխատանք Ալյասկա Ռեզորթում

հյուրընկալ աշխատանք

Հյուրընկալի աշխատանք

Ընդունարանի աշխատակցի ցերեկային հերթափոխով աշխատանքի համար անհրաժեշտ աշխատանքային պարտականություններն են՝

  • Պատշաճ ընդունել և ճանապարհել հյուրերին
  • Պատասխանել հեռախոսազանգերին
  • Կազմել անհրաժեշտ փաստաթղթեր
  • Հյուրերին տրամադրել լիարժեք ինֆորմացիա հյուրանոցի ծառայությունների վերաբերյալ
    -Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ և կազմակերպչական բնույթի աշխատանքներ
    Անհրաժեշտ հմտություններ․
  • Բարձրագույն կրթություն
  • Օտար լեզվի գերազանց իմացություն (ռուսերեն, անգլերեն)
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (word, excel)
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
մաքրուհու աշխատանք Ծաղկաձորում

Մաքրուհու աշխատանք

Մաքրուհու աշխատակցի աշխատանքի համար անհրաժեշտ աշխատանքային պարտականություններն են՝

  • ապահովել մաքրությունը հյուրանոցային համալիրում։
    Անհրաժեշտ որակավորումներ․
  • լինել մաքրասեր, ճշտապահ, կարգապահ, տարիքը մինչև 60 տարեկան։
շեֆ խոհարարի աշխատանք Ծաղկաձորում

Խոհարարի աշխատանք

Խոհարարի աշխատանքային պարտականություններն են՝
• Իրականացնել ճաշացանկում տեղ գտած ուտեստների պատրաստումը
• Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը
• Պատասխանատու լինել ուտեստների բաղադրատոմսի և պատրաստման տեխնոլոգիայի պահպանման համար.
• Իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորում ըստ բաղադրության, սննդամթերքի համատեղելիության, չափաբաժնի նորմերի և ժամանակին ներկայացնում մատուցողին
Անհրաժեշտ որակավորումներ
• Աշխատանքային փորձը ՝ նվազագույնը 1 տարի
• Մթերքների մշակման և պահպանման հիմնական կանոնների իմացություն
• Սննդի անվտանգության պահպանման կանոնների իմացություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Թիմում աշխատելու կարողություն

տնտեսվարի աշխատանք

Տնտեսվարի աշխատանք

Տնտեսվարի հաստիքի համար պահանջվող պարտականություններն են՝

  • Լուծել տեխնիկական խնդիրները, վերանորոգել/փոխել սարքավորումները ըստ անհրաժեշտության
  • Հետևել, որ բոլոր համակարգերերը (ջրամատակարարման, հովացման և այլն) անխափան աշխատեն
  • Պատասխանատու լինել հյուրանոցի սարքավորումների և գույքի սարքինության համար
  • Հյուրանոցի հետ կապված տնտեսական այլ աշխատանքների իրականացում
մատուցողի աշխատանք

Մատուցողի աշխատանք

Մենք փնտրում ենք ռեստորանի մատուցող կամ մատուցողուհի:
Աշխատանքի համար անհրաժեշտ պարտականություններն են՝

  • հյուրանոցի հյուրերին սպասարկել նախաճաշ,
  • վերցնել պատվերներ հաճախորդներից, տրամադրել այն խոհանոց և պատրաստի պատվերը մատուցել հաճախորդին կամ հյուրերին
    Անհրաժեշտ որակավորումներ
  • Մաքրասիրություն
  • Արագաշարժություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում

Լավագույն պայմաններով աշխատանք Ծաղկաձորում

աշխատանք Ծաղկաձորում

Ընդլայնելով մեր հյուրանոցի կողմից մատուցվող ծառայությունները անհրաժեշտություն է առաջանում ընդլայնել նաև մեր աշխատակիցների կազմը։ Այս պահին մեր հյուրանոցում առկա են տարբեր թափուր հաստիքներ, ուստի վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց սիրով հրավիրում ենք միանալ մեր մեծ ընտանիքին։

Աշխատանքային պահանջներին և պարտականություններին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը info@alaskaresort.am էլ․ հասցեին կամ պարզապես զանգահարել մեզ։

Օրավարձով Աշխատանք Ծաղկաձորում

Գուցե Դուք հիմա տարբեր հարթակներում որոնում եք “աշխատանք Ծաղկաձորում, Հրազդանում կամ Չարենցավանում”, վստահորեն կարող ենք փաստել, որ մեր աշխատանքի առաջարկները հենց Ձեզ համար են։

Ski Resort - Hotel in Armenia

Ինչ են ասում մեր հաճախորդները