Ալյասկա Ռեզորթ / Հյուրանոց Ծաղկաձորում
Եթե նախընտրում եք գեղեցիկի, հանգստավետության, հարմարավետության, բարձրակարգ մոտեցման և հմայքի համադրությունը, որը միաժամանակ գտնվում է սքանչելի բնության գրկում, ապա Alaska Resort-ը Ձեր լավագույն ընտրությունը կլինի։
Բարի գալուստ Ալյասկա Ռեզորթ և Հյուրանոց Ծաղկաձորում
Բարի գալուստ Ալյասկա Ռեզորթ և Հյուրանոց Ծաղկաձորում ։ Եկեք միասին բացահայտենք մեր հյուրանոցի առավելությունները։ Հավելենք նաև, որ ըստ բարձրակարգ հյուրանոցների համար սահմանված չափանիշների Ալյասկա Ռեզորթ-ը հավակնում է դառնալ, որպես լավագույն հյուրանոց Ծաղկաձորում ։
Մեր հարմարավետ հյուրանոցի տեղակայման իդեալական դիրքը, ինչպես նաև լեռնադահուկային վերելակներին մոտ գտնվելը հնարավորություն է ընձեռում մեր հյուրերին ոչ միայն հեշտությամբ այցելել մոտակա տեսարժան վայրեր, այլև խուսափել քաղաքային հոգնեցուցիչ աղմուկից։
Ծաղկաձորում գտնվող Ալյասկա Ռեզորթի հարմարավետ քոթեջները, բարձրակարգ հյուրանոցային համարները, ընդարձակ տաղավարները Ձեր իդելական հանգստի և ուրախ ժամանցի գլխավոր նախադրյալներն են։
Ստորև կարող եք ծանոթանալ մեր հյուրանոցի առավելություններին և մատուցվող ծառայություններին։
Ռեզորթ և Հյուրանոց Ծաղկաձորում
Բացահայտեք կատարելությունը Ալյասկա Ռեզորթ-ի հետ
Սենյակներ և բարձրակարգ համարներ
Ալյասկա հյուրանուցային համալիրը ունի 5 ընդարձակ և գեղեցիկ քոթեջներ, որտեղ կարող են հարմարավետորեն հյուրընկալել մինչև 8 անձ։ Հյուրասենյակը, ճաշասենյակը, խոհանոցը և մեկ ննջասենյակ տեղակայված են քոթեջների առաջին հարկում, իսկ երկրորդ հարկում առկա են 2 գերժամանակակից և գեղեցիկ կահավորված ննջասենյակ։
Մենք ունենք նաև առանձնացված շինություն հյուրանոցային շքեղ համարներով և սենյակներով, ինչպես նաև բացօթյա տանիք, որը օգտագործվում է որպես սրճարան և հասանելի է մեր հյուրերին հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Այստեղ՝ օրվա տարբեր ժամանակահատվածներում՝ առավոտյան, կեսօրին կամ երեկոյան, Դուք կարող եք հիանալ բացվող անզուգական և յուրօրինակ տեսարանով, վայելել Ձեր հանգիստը Հայաստանի գեղեցիկ բնության ներդաշնակության ներքո:
Մի բաժակ թեյ կամ սուրճ, հարմարավետ տանիքում՝ շրջապատված գեղեցիկ բնությամբ, ահա այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է հանգստանալու և արձակուրդի սքանչելի զգացողությունների մեջ ընկղմվելու համար:
Ալյասկա ռեզորթ ՍՊԸ
ՀՎՀՀ 00206254
Հասցե ՀՀ ք Երևան,
Գյուլբենկյան 43, Բն 77







