Record-Header image

Խորհուրդներ՝ լավագույն խմբային ուղևորություններ կերտելու համար

Best Group Trip

 

Խմբային ուղևորությունների միջոցով Դուք կարող եք կերտել Ձեր կյանքում լավագույն և անմոռանալի պահերից մեկը։ Խմբային ճանապարհորդությունները կարող ենք նույնականացնել իդելական ժամանցի, լավագույն անեկդոտների և անսպառ ծիծաղի, անմոռանալի արկածների և հիշողությունների հետ, որոնք անկասկած կուղեկցեն Ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։

Այնուամենայնիվ, խմբային ճանապարհորդությունները պահանջում են առավել ընդարձակ և ճշգրիտ պլանավորում, կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչը հաճախ կարող է հանգեցնել լարվածության, անվճռականության և արդյունքում թերի պլանավորման։ Սա նշանակում է, որ որոշ մարդկանց համար ճանապարհորդության այս ձևաչափը կարող է դառնալ ամենավատ ուղևորությունը, որը նրանք երբևէ ունեցել են։ Թերևս, կան մի շարք հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել խմբային ճանապարհորդությունները լավագույններից մեկը դարձնելու համար:

Այսպիսով ստորև թվարկված են մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն որպեսզի Ձեր ճանապարհորդության պլանավորումը սկսեք ճիշտ կետից։

Նշանակեք մեկ կամ երկու ղեկավար

Խմբային ուղևորությունն ավելի հարմարավետ դարձնելու համար դուք պետք է նշանակեք խմբի ղեկավար, ով կուղեկցի ձեզ ամբողջ շրջագայության ընթացքում և կհուշի ու կկազմակերպի ձեր ցանկացած հաջորդող գործողություն: Այսպիսով, եթե ձեր խմբում կա որևէ մեկը, ով ունի ճանապարհորդելու մեծ փորձ և գիտի՝ ինչպես կարելի է դրսևորել տարբեր իրավիճակներում, ապա կարող եք նրան համարել որպես խմբի ղեկավար:

Բայց, գործնականում իրատեսական չէ, որ մեկ մարդ կարողանա զբաղվել բոլոր հարցերով: Կարող եք ունենալ տարբեր անձինք, ովքեր պատասխանատու կլինեն են ձեր ուղևորության տարբեր հատվածների համար: Օրինակ խմբում մեկը պիտի լինի պատասխանատու բնակության հետ կապված հարցերի լուծման համար, մյուսը՝ ժամանցային ծրագրերի հետազոտությամբ և պլանավորմամբ, և այլն։

Դուք պետք է ճիշտ կողմնորոշվեք խմբի մասնակիցների կարողությունների հարցում․ այսինքն՝ եթե Ձեր խմբում կա մեկը, ով ունի կազմակերպվածության բարձր աստիճան կամ սիրում է պլանավորել, ապա հենց նա պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը։

Մեկ ուրիշը կարող է նշանակվել, որպես ձեր խմբի պատասխանատու և ներկայացուցիչ, ով կստանձնի պատասխանատվություն խմբի տեղեկացված լինելու և հետագա քայլերն ու անելիքները պլանավորելու գործում։

Ցանկալի է հասկանալ և ճիշտ պատկերացնել այս ամենը՝ ուղևորությունը պլանավորելու սկզբնական շրջանում, այլ ոչ թե արձակուրդի ընթացքում:

Կատարել Բյուջեի Պլանավորում և Համաձայնեցում

Ճանապարհորդության բյուջե

Խմբային ճանապարհորդության կազմակերպման ամենակարևոր հատվածը, թերևս, բյուջեի պլանավորումն է

Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է ունենալ յուրահատուկ գաղափար և մոտեցում ճանապարհորդության վերաբերյալ: Կարող են լինել այնպիսիները, ովքեր սիրում են գումար ծախսել առանց գներին ուշադրություն դարձնելու և պարզապես փորձում են ստանալ առավելագույն արդյունք և էմոցիաներ իրենց ճանապարհորդությունից։ Դե իսկ մյուսները գուցե ցանկանան ավելի շատ բյուջետային ուղևորություններ կազմակերպել:

Այսպիսով, նախքան շրջագայության պլանավորումը, ձեր խմբի յուրաքանչյուր անդամ պետք է համաձայության գա բյուջեի պլանավորման շուրջ և հավատարիմ մնան դրան ամբողջ շրջագայության ընթացքում:

Որոշ Գործողությունների Նախնական Պլանավորում

Պլանավորեք ձեր հիմնական նպատակները, որոնք պետք է կատարվեն ձեր ճանապարհորդության ընթացքում: Ուղևորության ընթացքում կատարվելիք որոշ գործողությունների նախապես ամրագրումը առավել արդյունավետ կդարձնի ձեր ճանապարհորդությունը հատկապես այն դեպքում, երբ շրջագայող խմբում անձանց քանակը մեծ է: Այս ճանապարհով Դուք բաց չեք թողնի որևէ գործողությունը, որը կցանկանան իրականացնել Ձեր խմբի անդամները, հակառակ դեպքում կարող են առաջանալ որոշակի խոչընդոտներ նախատեսված գործողությունների իրականցման հետ նախապես չամրագրման պատճառով։ Բացի այդ, նախապես ամրագրման շնորհիվ Ձեզ կարող է ընձեռվել հնարավորություն ստանալ խմբային զեղչեր:

Հիշեք պետք չէ լինել չափազանց հավակնոտ և կենտրոնացած յուրաքանչյուր վայրկյան պլանավորելու շուրջ, քանի որ երբեմն լավագույն իրադարձությունները պատահում են ինքնաբուխ և պետք չէ ավելորդ սթրես արձակուրդի ընթացքում։

Անպայման պլանավորեք «չպլանավորված օր»:

Ճանապարհորդող Խումբը Բաժանեք Փոքր Խմբերի

Այո, դա խմբային արձակուրդ է, բայց չի նշանակում, որ ձեր խմբի անդամները ուղևորության ընթացքում պետք է միշտ լինեն Ձեր կողքին: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր հետաքրքրություններ և տարբեր գաղափարներ <<պարտադիր տեսնելու>> կամ <<պարտադիր անելու>> մասին:

Այնպես որ, պարզապես բաժանեք փոքր խմբերի ըստ ցանկությունների և հետաքրքրությունների ընդհանրության: Գուցե խմբերից մեկը նախընտրում է էքստրեմալ զբոսաշրջությունը կամ պարզապես ցանկանում է հանգստանալ լողափում կամ, մինչդեռ մյուս խումբը ցանկանում է այցելել թանգարաններ։

Սա կարող է նաև օգնել ձեզ խուսափել միմյանց հետ ձանձրանալուց:

Խմբային ուղևորության ընթացքում մի երկմտեք գնալ Ձեր սեփական ուղով և անել այն, ինչ Դուք իսկապես ցանկանում եք, հատկապես այն դեպքում, որբ ոչ մեկ չի ցանկանում կիսել Ձեզ հետ Ձեր ցանկությունները։ Ճանապարհորդությունը նաև Ձերն է! Օգտագործեք այդ հնարավորությունը և առանց ափսոսանքի գնացեք տուն!

Հագեցած օրվա ավարտին՝ երեկոյան, կարող եք հավաքվել և կիսվել օրվա ընթացքում ստացած էմոցիաներից, այցելած տեսարժան վայրերի վերաբերյալ տպավորություններով։

Խմբային ուղևորությունը կարող է լինել հիանալի փորձ ցանկացած ճանապարհորդի համար և կիաժամանակ հնարավորություն ստեղծելու անմոռանալի հիշողություններ ամբողջ կյանքի համար:

Օգտագործեք այս խորհուրդները `ձեր խմբային ուղևորության պլանավորումը հեշտացնելու համար: Դրանից հետո պարզապես պատրաստեք ճամպրուկները, նստեք և հանգստացեք:

Ski Resort - Hotel in Armenia

Ինչ են ասում մեր հաճախորդները