Ծաղկաձոր հանգստյան գոտի
Record-Header image

Ծաղկաձոր: Լավագույն հանգստյան գոտի

Գեղեցիկ կլիմայի, սքանչելի բնության և սպորտային հետաքրքիր իրադարձությունների համադրությունը ձեր հանգիստը Ծաղկաձորում կդարձնի անմոռանալի:

Ուզում եք անցկացնել անմոռանալի արձակուրդ, բայց դեռ չգիտեք՝ որտեղ:

Պարզապես դադարեցրեք Ձեր որոնումները՝ Դուք այն արդեն գտել եք:

Ծաղկաձոր քաղաք

Ծաղկաձորը իսկապես սիրված և հայտնի տուրիստական ​​քաղաք է բոլոր եղանակների համար:
Այն գտնվում է Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևելք և մոտավորապես 50 կմ հեռավորության վրա Հայաստանի Հանրապեստության մայրաքաղաքից՝ Երևանից:
Ծաղկաձորը Հայաստանում լավագույն և ամենամեծ առողջարանային կենտրոններից մեկն է:
Այն տեղակայված է Թեղենիսի արևելյան լանջին, ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա: Քաղաքի բնակչությունը կազմում է մոտավորապես 1700 մարդ:

Ծաղկաձորի անունը արդեն իսկ խոսում է նրա գեղեցկության մասին: Այն հայերենից բառացիորեն թարգմանվում է << Ծաղիկների ձոր>>:

Ինչպես բոլորս գիտենք, համեղ սնունդը մեր իդելական հանգստի անբաժան մասն է կազմում:
Կասկած չկա, որ քաղաքի խոհանոցը հաճելիորեն կզարմացնի և կգոհացնի ցանկացածին:
Ճաշատեսակները շատ համեղ են և բացառապես առողջ: Եվ մի՞թե դա այն չէ, ինչ ուզում ես:

Ինչ անել Ծաղկաձորում

Դուք մտածում եք՝ <<ի՞նչ անել Ծաղկաձորում>> կամ <<ի՞նչով զբաղվել Ծաղկաձորում>>, մենք կպատասխանենք այս հարցերին: Ծաղկաձորը մշտապես լավ գաղափար է Ձեր և Ձեր ընտանիքի համար: Ծաղկաձորի մեղմ կլիմայական պայամնները թույլ են տալիս զբոսաշրջիկներին հանգստանալ և անցկացնել անմոռանալի արձակուրդ տարվա ցանկացած եղանակին:

  • Դահուկավազք, սնոուբորդինգ
  • Ձյունագնաց
  • Արշավների կազմակերպում
  • Հեծանվավարություն
  • Այցելություն տեսարժան վայրեր
  • Խաղատուն, և այլն:

Ամառը Ծաղկաձորում

Եթե եկել եք բացահայտելու Հայաստանը ամռանը, ապա Ծաղկաձորը լավագույն ընտրությունն է խուսափելու Երևանյան տապից և քաղաքային աղմուկից: Ծաղկաձորի ներդաշնակ բնությունը կօգնի Ձեզ լիարժեքորեն վայելել հանգիստը և անցկացնել անմոռանալի արձակուրդներ Հայաստանում:

Ձմեռը Ծաղկաձորում

Ձմեռային հանգստի սիրահարները ընտրում են Ծաղկաձորը իրենց ձմեռային արկածների համար:
Կասկած չկա, որ ակտիվ և էքստրեմալ հանգիստը լավ ժամանակ անցկացնելու, առօրյայից շեղվելու և նոր հիշողություններ կերտելու հիանալի միջոց է:
Ծաղկաձորը հիանալի հանգստավայր է ինչպես սկսնակ, այնպես էլ պրոֆեսիոնալ դահուկորդների համար:
Ծաղկաձորում լեռնադահուկային մարզաձևի սեզոնի մեկնարկը տրվում է հիմնականում դեկտեմբերի կեսերից և շարունակվում մինչև մարտ, իսկ բարձրադիր գոտիներում հաճախ նաև մինչև ապրիլ։

Ծառայությունների բարձր մակարդակը, մեղմ կլիմայական պայամնները, մշակութային և պատմական վայրերի առկայությունը, ինչպես նաև Սևանա լճի հարևանությամբ գտնվելը, Ծաղկաձորը դարձնում են սիրված հանգստավայրերից մեկը ինչպես Հայաստանում բնակվողների, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր

Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր

Բաց մի թողեք հնարավորությունը վայելելու Ձեր ընտանեկան հանգիստը Ծաղկաձորում՝ լավագույն լեռնադահուկային հանգստավայրում։ Ծաղկաձորը հայտնի դարձավ, որպես լեռնադահուկային հանգստավայր 1972 թվականին, երբ Թեղենիս լեռան լանջին կառուցվեց ճոպանուղի։
Խորհրդային ժամանակաշրջանում կառուցվել են ճոպանուղին և այլ սպորտային սարքավորումներ՝ խորհրդային մարզիկներին 1988 Ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստելու նպատակով։ Հետագայում քաղաքը զարգացավ որպես լեռնադահուկային առողջարան, իսկ վերջերս լիովին վերափոխվեց և հին ճոպանուղին փոխարինվեց նորով։ Ծաղկաձորը հայտնի է նաև Կեչառիսի վանքային համալիրի շնորհիվ։ Կարդալ ավելին Վիքիպեդիայում։

Ծաղկաձորը լեռնադահուկային հանգստավայրը կարևորվում է հատկապես վերազինված և վերանորոգված ճոպանուղու առկայությամբ, որը բաղկացած է հինգ կայարաններից և մեկ տասնյակից ավել սահուղիներից։ Հասանելի է 27 կմ երկարությամբ զառիթափ և գործող 6 վերելակ, որոնք տեղափոխում են հյուրերին։ Ծաղկաձորի ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, ծովի մակարդակից 1966 – 2819 մ բարձրության վրա:

Zipline Ծաղկաձորում

Ծաղկաձորը հիանալի ընտրություն է նաև էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար, քանի որ այստեղ առկա zipline-ը գործում է ամբողջ տարին։
Զիփլայնը ողջունում և սիրով սպասում է էքստրիմի բոլոր սիրահարներին։
Այստեղ Դուք հնարավորություն ունեք Ձեր ճանապարհորդությունը դարձնել լի սենսացիոն հույզերով և դրական զգացումներով։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս արագ տեմպով զարգացում է ապրում Էքստրեմալ տուրիզմը, որին խթանող նախապայմաններից է հանդիսնաում ժամանակակից ZipLine-ների առկայությունը։
Եթե դուք արկածների սիրահար եք, ցանկանում եք ստանալ ադրենալինի մեծ չափաբաժին կամ պարզապես հաղթահարել բարձունքների հանդեպ Ձեր վախը, ապա Դուք պետք է անպայման օտվեք Ծաղկաձորում գործող զիփլայնից:
Ավելացնենք նաև, որ Հայաստանը հավակնում է դառնալ էքստրեմալ տուրիզմի տարածաշրջանային կենտրոն։

Տեսարժան վայրերը Ծաղկաձորում

Ծաղկաձոր այցելելով՝ Ձեր հանգիստը բնության գրկում անցկացնելուց, համեղ սնունդ ճաշակելուց և մաքուր օդ շնչելուց բացի, Դուք հնարավորություն կունենաք այցելել Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրեր։

Թեղենիս - Teghenis

Տեսարժան և պատմական վայրերը Ծաղկաձորում և հարակից շրջաններում

Ահա մի քանի գրավիչ վայրեր, որտեղ կարող եք այցելել․

  • Կեչառիս վանական համալիր (Alaska Resort-ից 10-րոպե քայլելու ճանապարհ)
  • Թեղենիս լեռ
  • Լեռնադահուկային հանգստավայր
  • Օրբելի եղբայրների թանգարան
  • Սևանա լիճ ( Ալյասկայի հանգստավայրից 20 րոպե վարելու ճանապարհ)
  • Բջնի ամրոց (Alaska Resort- ից 30 րոպե վարելու ճանապարհ)

Կեչառիս վանական համալիր

Կեչառիս վանական համալիր – վայր, որտեղ պետք է անպայման այցելեն պատամշկութային իրական արժեքների սիրաահրները։

Կեչառիսի վանքը Արևելյան Հայաստանի նշանակալից կրոնական համալիրներից և Հայկական լեռնաշխարհի լավ պահպանված միջնադարյան ճարտարապետական լավագույն նմուշներից մեկն է: Այն հիմնադրվել է 11-րդ դարի սկզբին և ներառում է 4 եկեղեցիներ:

Գլխավոր եկեղեցին 1033 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Սուրբ Նշան եկեղեցին, որը կառուցվել է 1051 թվականին, գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի հարավ: Երրորդ՝ 13-րդ դարի սկզբին կառուցված, Կաթողիկե եկեղեցին տեղակայված է համալիրի հարավային մասում՝ Ս. Նշանի կողքին: Համալիրի չորրորդ եկեղեցին Սուրբ Հարություն եկեղեցին է, որը կառուցվել է 1220 թ.: Կարդալ ավելին։

Լրատվական կայքերը Ծաղկաձոր քաղաքի մասին

Մի շարք հայտնի տուրիստական կազմակերպություններ իրենց վերլուծական աշխատանքներում եկել են այն եզրակացության, որ Ծաղկաձորը համարվում է լավագույն տուրիստական ուղություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Կովկասյան տարածաշրջանում։

Ռուսաստանում հյուրանոցների ամրագրման առցանց ծառայություն մատուցող կայքերից մեկը՝ Oktogo.ru- ն կազմել է ամենահայտնի հանգստյան գոտիների ցանկը, որոնք նախընտրում են պրոֆեսիոնալ դահուկորդները:
Այսպիսով, 2020 թվականին նույնպես Ծաղկաձորը համարվում է դահուկորդների համար առավել նախընտրելի հանգստյան 10 գոտիներից մեկը ԱՊՀ-ում և տարածաշրջանային մի շարք երկրներում։
Սա պայմանավորված Է մայրենի լեզվով հաղորդակցությամբ, առանց վիզայի մուտքի, ծառայությունների բարձր մակարդակով, գեղեցիկ բնությամբ, խելամիտ գներով և այլ հանգամանքներով։

 «Եթե ձմռանը գտնվում եք Հայաստանում, բաց մի թողեք առիթը այցելելու Ծաղկաձոր` իսկական հայկական ձմեռային հեքիաթ»: Կովկասյան արձակուրդներ

«Հայաստանում Ծաղկաձորը ոչ միայն երկրի լեռնադահուկային լավագույն հանգստավայրն է, այլև սքանչելի գեղեցիկ բնությամբ քաղաք է, որն ունի հին պատմություն և բուժիչ կլիմա»: Silk Road Explore – Կենտրոնական Ասիայի տուրիստական գործակալություն


Ski Resort - Hotel in Armenia

Ինչ են ասում մեր հաճախորդները