Record-Header image

Նշեք Ծննդյան Տարեդարձը Ծաղկաձորում

birthday in Tsaghkadzor Resort and hotel

Քանի որ ծննդյան օրը նշում ենք տարին մեկ անգամ, ինչո՞ւ չդարձնել այն առավել հիշարժան։

Կարևոր միջոցառումների տանը նշելը հոգնեցուցիչ է և պահանջում է լրացուցիչ ժամանակ, համբերություն ու ջանք։ Ուստի, եկեք միասին դիտարկենք Ձեր ծննդյան արարողությունը հաճելի և գեղեցիկ միջավայրում անցկացնելու ամենաշահավետ առաջարկը երբևէ։

Ծննդյան փաթեթ

Դե ինչ, Ալյասկա Ռեզորթը ունի հիանալի առաջարկ հատուկ նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ծննդյան օրը նշել յուրովի։ Եթե գեղեցիկ լեռնային բնության, բարձրակարգ ու էքստրեմալ հանգստի և համեղ խոհանոցի սիրահարեք, ապա մենք առաջարկում ենք Ձեր ծննդյան օրը նշել Ծաղկաձորում՝ օգտվելով Ալյասկա Ռեզորթի կողմից առաջարկվող ծննդյան փաթեթից։

Ուշադրություն, այս փաթեթի շրջանակում Դուք կստանաք 15% զեղչ ինչպես հյուրանոցի բոլոր սենյակների և քոթեջների ամրագրման, այնպես էլ ռեստորանի ամբողջ ճաշացանկից օգտվելու դեպքում։

Ձեր օրը դարձրեք յուրօրինակ տոն Ծաղկաձորի սրտում գտնվող մեր հյուրանոցում։ Անցկացրեք Ձեր տարեդարձը հարազատների, ընկերների և սիրելի անձանց հետ մեր հարմարավետ քոթեջներում և համտեսեք Ալյասկա Ռեզորթի Ռեստորանում առկա յուրօրինակ ճաշատեսակները։

Դե իսկ մեր արհեստավարժ և հյուրընկալ աշխատակազմը մշտապես պատրաստ է օգնել Ձեզ՝ առանձնահատուկ ցանկություններն ու գաղափարները դարձնել իրականություն։

Ծաղկաձորում միջոցառումներ անցկացնելու առավելությունները

Գուցե երկմտում եք՝ ինչու գնալ Ծաղկաձոր՝ ծննդյան օրը անցակացնելու համար։ Եկեք թվարկենք մի քանի առավելություն, որոնք կօգնեն Ձեզ կողմնորոշվել։

  1. Ծաղկաձորի գեղեցիկ լեռնային բնության գրկում անցկացրած ցանկացած միջոցառում արդեն իսկ հագեցած է գեղեցիկ հիշողություններով։ Այստեղ առկա են բոլոր նախադրյալները Ձեր ուրախ ժամանցի և լիարժեք հանգստի համար։

    Մաքուր օդ, զերծ քաղաքի աղմուկից, շրջապատված սիրելի մարդկանցով, դե իսկ ծննդյան օրվա վերջում բնավ անհրաժեշտություն չկա հրաժեշտ տալ հյուրերին։

    Երեկոն իդեալական ժամանակահատվածն է, խարույկի մոտ անցկացնելու և որևէ համեղ ըմպելիք վայելելու համար։
  2. Ռեստորան Ծաղկաձորում, որն աչքի է ընկնում համեղ և յուրօրինակ ճաշատեսակներով։

    Ճաշատեսակներ պատրաստելը և հյուրերին գոհացնելը ինքնին բարդ և պատասխանատու գործընթաց է, ինչը երբեմն հանդիսանում է խոչընդոտ լիարժեք հանգստի և ուրախ ժամանցի համար։ Վստահելով մեր խոհարարին՝ ճաշակեք ամենահամեղ ճաշատեսակները ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական և կովկասյան խոհանոցից։

    Չմոռանանք տեղեկացնել ու ուրախացնել, որ Ալյասկա Ռեզորթի փայտե տաղավարներից, կկարողանաք օգտվել բացարձակապես անվճար, եթե պատվիրեք սնունդը մեր ռեստորանից։ Այս տաղավարներում առկա է սեղանին ներկառուցված կրակարան (մանղալ), որը հնարավորություն է տալիս հենց տեղում խորովել արդեն համեմված մթերքը։
  3. Համեղ ճաշատեսակներից և գեղեցիկ միջավայրից զատ ցանկացած միջոցառման անբաժան մասն է կազմում ժամանցային ուրախ միջոցառումները։

    Մեր հյուրանոցում կարող եք վայելել ձեր նախընտրած երաժշտությունը, կազմակերպել տարատեսակ խաղեր, իսկ էքստրիմի սիրահարները կարող են օգտվել Ծաղկաձորում առկա զիփլայնից։

Դե ինչ, համոզվեցիք, որ Ծաղկաձորը լավագույն վայրն է Ձեր ծննդյան արարողությունը անցկացնելու համար։

Մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։

Ski Resort - Hotel in Armenia

Ինչ են ասում մեր հաճախորդները