Record-Header image

Խաշ Ծաղկաձորում

Խաշ Ծաղկաձորում

Ալյասկա Ռեզորթը հրավիրում է համտեսելու շա՜տ համեղ խաշ Ծաղկաձորում ։ Հայաստանում աշնանամուտը ազդարարում է այսպես ասած “խաշի սեզոնի” բացումը։

Եկեք մի փոքր խոսենք այս ուտեստի ծագման մասին։ Խաշը հնագույն հայկական ուտեստներից է, որը հետզհետե լայն տարածում է ստացել Կովկասում և Անդրկովկասում։ Այն ի սկզբանե եղել է աղքատների սնունդ և ունեցել է արարողական բնույթ։

«Խաշ» անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն «խաշել» բառից, նույն բառից են առաջացել նաև մի շարք այլ կերակրատեսակների անվանումներ՝ ինչպիսիք են խաշլաման, խաշիլը և այլն։

Խաշը հիմնականում պատրաստում են տավարի ոտքերից, բայց տարածված են նաև խոզի և ոչխարի ոտքերից պատրաստվող այս յուրօրինակ ուտեստը։ Պատրաստման առանձնահատկություններից է այս ուտեստը 6-8ժամ խաշելը։
Դե իսկ մենք ունենք լավ առաջարկ այս յուրօրինակ ուտեստը լենադահուկային հանգստավայր Ծաղկաձորում վայելելու համար։


Խաշ փաթեթ


Ալյասկա Ռեզորթում իսկապես գիտեն թե ինչպես պետք է պատրաստել ամենահամեղ խաշը։ Հրավիրում ենք համտեսելու և ինքներդդ համոզվելու։ Հետևելով այս ուտեստի մատուցման արարողակարգին Ձեզ առաջակում ենք ամենհամեղ և ամենահարուստ “ խաշ փաթեթ ” – ը Ծաղկաձորում։
Ակցիայի շրջանակում 1 անձի համար նախատեսված վճարը կազմոմ է 3000դրամ և ներառում է՝

  • Խաշ,
  • Բողկ,
  • Չոր և թաց լավաշ,
  • Սխտոր։

Հավել ենք նաև որ խաշը կարող եք ճաշակել ինչպես մեր շքեղ ռեստորանում, այնպես էլ Ալյասկա Ռեզորթի փայտե տաղավարներում։ Մեր տաղավարները յուրօրինակ են իրենց տեսակի մեջ, քանի որ ներսում ունեն սեղանին ներկառուցված կրակարան, ինչը արարողակարգը դարձնում է ավելի յուրահատուկ։

Սիրով սպասում ենք բոլորին, բայց չմոռանաք կատարել ամրագում։

Ամրագրում կարող եք կատարել զանգահարելով մեզ։

Ski Resort - Hotel in Armenia

Ինչ են ասում մեր հաճախորդները