Փնտրում ե՞ք հարմարավետ և գեղեցիկ վայր ձեր ամառային հանգիստը Ծաղկաձորում անցկացնելու համար: Ապա բաց մի՛ թողեք հնարավորությունը այցելելու Ալյասկա Ռեզորթ և Հյուրանոց հունիս ամսին: Հունիսին իդեալական եղանակային պայմանները Հայաստանում, մասնավորապես Ծաղկաձորում, այն դարձնում են հանգստյան լավագույն ուղություններից մեկը ամբողջ աշխարհում:
Իսկ հիմա Դուք կարող եք ինքներդ Ձեզ հարցնել՝ «Արժե՞ արդյոք անցկացնել այնքան սպասված արձակուրդը հունիսին» և «Ինչու՞ պետք է ընտրել Ալյասկա ռեզորթը»։ Անկասկած մենք կպատասխանեք Ձեր բոլոր հարցերին!
Հունիսին Ծաղկաձորը զբոսաշրջիկների նախընտրելի ուղություններից մեկն է, և եթե Դուք այցելել եք Ծաղկաձոր հենց այս ժամանակահատվածում, ապա հստակ ունեք վերոնշյալ հարցերի պատասխանները՝ ինչու՞ ընտրել այս քաղաքը, և ինչու՞ հիմա։
Կատարյալ և տաք եղանակային պայմանները միաժամանակ համակցված վայրի և բազմաթույր ծաղիկներով ամբողջ տարածքում։ Ամառը Ծաղկաձորում ամենահագեցած և ակտիվ ժամանակահատվածներց մեկն է հանդիսանում։
Հունիսը Ալյասկա ռեզորթ և հյուրանոցում
Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես կանցնի ձեր արձակուրդը Alaska Resort & Hotel– ում:
Հիմա մենք միասին կանցկացնենք էքսկուրսիա՝ փոքր-ինչ ծանոթանալով մեր հյուրերի առօրյաին:
Սկսեցինք ! Առավոտյան Դուք կարող եք վայելել մի բաժակ սուրճ կամ թեյ մեր բակում շրջապատված հիասքանչ բնությամբ: Եվ իհարկե առավոտյան համեղ և ստացված նախաճաշը կարող է ազդարարել Ձեր հիանալի օրվա սկիզբը:
Հիանալի է այնպես չէ? փորձեք պատկերացնել այդ պահը: Հունիսյան զով եղանակ համակցված Ծաղկաձորյան անզուգական բնությամբ, իսկ դուք հեռու եք քաղաքի աղմուկից, անտանելի շոգից և վայելում եք մի բաժակ սուրճ յուրօրինակ միջավայրում:
Այսպիսով կարևոր է նշել, որ մենք հոգ ենք տարել նաև Ձեր երեխաների առօրյան հագեցած և հիշարժան դարձնելու համար: Ձեզ վստահեցնում ենք, որ Ալյասկա ռեզորթում Ձեր երեխաները չեն հասցնի ձանձրանալ, քանի որ ստեղծված են բոլոր պայմանները նրանց կատարյալ արձակուրդների համար:
Օրվա ընթացքում կարող եք այցելել հաարակից տեսարժան վայրեր։
Մասնավորապես, կարող եք կազմակերպել արշավներ հայաստանյան գեղեցիկ լեռներում, այցելել պատմական եկեղեցիներ, Սևանա լիճ։ Ինչպես նաև, եթե Դուք էքստրեմալ հանգստի սիրահար եք, ապա պետք է անպայման օգտվեք Ծաղկաձորում գործող զիփլայնից:
Կեսօրին կարող եք Ձեր ժամանցը անցկացնել բնության գրկում՝ կազմակերպելով պիկնիկ Ալյասկա Ռեզորթում։ Անցկացնելով հանգիստը ընտանիքի հետ, զերծ ցանկացած սթրեսային իրավիճակներից, շրջապատված գեղեցիկ բնությամբ և մաքուր օդով, ինչպես նաև Չեք մոռացել Ձեզ հետ վերցնել համեղ ուտեստներ։ Հիանալի է, այնպես չէ՞։
Այսպիսով եղեք համոզված որ Ծաղկաձորում յուրաքանչյուր հյուր կգտնի հանգստի իր իդելական տարբերակը: Իսկ Ալյասկա հյուրանոցը առաջարկում է անհրաժեշտ բոլոր պայմանները Ձեր հանգիստը ամբողջական և կատարյալ դարձնելու համար։
Իսկ հիմա եկեք պատկերացնենք երեկոները Ալյասկա ռեզորթում։ Դրանք այստեղ, իսկապես, անմոռանալի են և հանգստավետ։ Այստեղ երեկոները կարող եք կազմակերպել խարույկի մոտ Ձեր հարազատների և ընկերների հետ միասին։
Այսպիսով, բաց մի թողեք հնարավորությունը կերտել լավագույն և անմոռաց արձակուրդներ հենց մեզ հետ։