Record-Header image

Այն Ամենը, Ինչ Անհրաժեշտ է Իմանալ Զիփլայնինգից Առաջ

Ziplining

 

Ցանկանու՞մ եք ունենալ սուր զգացողություններ, կուտակել ադրենալինի մեծ պաշար և յուրօրինակ հիշողություններ։

Ապա զիփլայնինգը հենց այն է, ինչ Ձեզ անհրաշեշտ է։

Այսօր զիփլայնինգը համարվում է էքստրեմալ և արկածային զբոսաշրջության կարևոր տարատեսակներից մեկը։

Արկածախնդիր և սուր զգացողություններ նախընտրող ցանկացած մարդ կյանքում գոնե մեկ անգամ պետք է փորձի այն։ Բառերն այնքան քիչ են՝ նկարագրելու զիփլայնինգի արդյունքում ստացած լիարժեք ազատության զգացումը։ Zipline-ը հրաշալի միջոց է հաղթահարելու սթրեսը, ինչպես նաև բարձրացնելու ինքնավստահությունը։

Այսպիսով, ցանկանու՞մ եք փորձել այն Ձեր հաջորդ շրջագայության ընթացքում։

Այստեղ Դուք կգտնեք այն ամբողջ ինֆորմացիան, որն անհրաժեշտ է իմանալ առաջին անգամ զիփլայնից օգտվելուց առաջ։

1. Ապահո՞վ է Արդյոք Զիփլայնինգը

Ընդհանուր առմամբ զիփլայնը անվտանգ է և միաժամանակ զվարճալի։

Զիփլայնից օգտվելու ընթացքում Ձեր անվտանգությունը ապահովելու համար պարզապես հետևեք ցուցանակներին նշված օրենքներին և կանոնոերին: Հատկապես ուշադիր լսեք ու հետևեք անձնակազմի կողմից Ձեզ տրվող ցուցումներին։ Մշտապես եղեք ապահով՝ կրելով անվտանգության հանդերձանքը։

Եթե ինչ-որ պահի մոռանում եք որևէ օրենք/կանոն, կամ վստահ չեք ինչ-որ հարցում, ապա առանց տատնվելու դրա մասին տեղյակ պահեք Ձեզ ուղեկցող աշխատակցին։

Ընտրեք զիփլայնինգի ծառայություն առաջարկող այն կազմակերպությանը, որն ունի առկա պահանջներին համապատասխան ուղեցույցներ, պարբերաբար ստուգվող ու թարմացվող սարքավորումներ և հոսքագծեր։ Կարևորվում է նաև, կազմակերպության վերահսկողության տակ գտնվող այգիներում պարբերաբար կատարվող ստուգումները։

Այն կօգնի Ձեզ զվարճանալ առանց մանրուքների մասին անհանգստանալու։
Այսպիսով, եթե ճիշտ եք կրում հագուստը և պարզապես հետևում եք ուղեցույցներին, ապա անվտանգ և էքստրեմալ արկածները ապահովված են։

2. Արժե՞ Արդյոք Վախենալ Զիփլայնից

Եթե լինենք անկեղծ, ապա այո՛, այն վախենալու է, բայց սարսափելի չէ։ Զիփլայնով սահելիս ստացած ադրենալինի մեծ պաշարը կբարձրացնի սրտի զարկերի հաճախականությունը։ Ամենասարսափելի հատվածը zipline-ով սահելիս՝ վերգետնյա հարթակից ներքև իջնելու պահն է։ Այդ պահին Դուք պետք է պայքարեք ինքներդ Ձեր դեմ, հաղթահարեք բոլոր վախերն ու երկմտությունները և ճախրեք օդում։ Օդում ճախրելու հիանալի զգացողությունը Ձեզ կապացուցի, որ արժեր հաղթահարել բոլոր փորձությունները նման զգացողությունների համար։ Վերևում ամբողջապես վայելեք ազատության բերկրանքը և շրջապատող բնության հիասքանչ տեսարանը։

Թույլ մի տվեք, որ անհանգստությունը Ձեզ հետ պահի Ձեր որոշումից և մարտահրավեր նետեք ինքներդ Ձեզ։ Մի փոքր վախը միանգամայն նորմալ է, բայց դուք կզգաք, թե որքան հիասքանչ է սահել օդում, հենց Ձեր դեմքին զգաք քամու ալիքը:

Այս փորձառնությունը այնքան հիանալի կլինի Ձեր համար, որ Դուք ուղղակի չեք համբերի, թե երբ եք վերադառնալու օդային առաջին շրջագայությունից, որ փորձեք այն նորից ու նորից։ Բայց զգույշ եղեք չընկնել կախվածության մեջ այս անասելի զգացումներից։

3. Արդյոք Զիփլայնինգը Պահանջում է, որ Դուք Լինեք Լավ Մարզված

Դեռևս, չե՞ք այցելել մարզասրահ։ Հոգ չէ՝ Զիփլայնը հասանելի է ցանկացած մակարդակի ֆիզիզկական պատրաստվածություն ունեցող մարդկանց համար: Այն ընթացքում երբ Դուք ձերքերով բռնում եք բռնակները, Դուք արդեն իսկ աջակցում եք ամրագոտիներին և չկա անհրաժեշտություն մարմնի վերին հատվածով ձգվել վերև։ Սակայն հնարավոր է վայրէջքի ընթացքում Դուք զգաք փոքր-ինչ ցավ և թմրածություն ոտքերի շրջանում, սակայն այս դեպքում ևս մի անհանգստացեք, քանի որ ուղեկցորդները մշտապես շտապում են օգնության։

Եթե մտածում եք, որ Դուք չունեք ֆիզիզկական պատրաստվածության լավ մակարդակ, ապա մի կողմ դրեք Ձեր բոլոր անհանգստությունները և ուղղակի փորձեք։

Եթե Դուք ցանկանում եք թռչել օդում և ստանալ խենթ պահեր ու էմոցիաներ՝ միաժամանակ բացառելով ռիսկի գործոնները, ինչպիսիք են՝ օդապարիկով թռչել ինքաթիռից կամ կամրջից, ապա Zipline-ը իսկապես հենց Ձեզ համար է։

Եվ եթե Դուք կցանկանաք փորձել զիփլայնինգը ապահով և մշտապես վերահսկվող միջավայրում, միաժամանակ անցկացնելով անմոռանալի արձակուրդներ, ապա շտապեք այցելել Ծաղկաձոր քաղաք։ Այստեղ Դուք կարող եք հանգստանալ մեր հարմարավետ և գեղեցիկ հյուրանոցում՝ <<Ալյասկա Ռեզորթ>>-ում։ Մենք Ձեզ հավաստիացնում ենք, որ այն ամենը ինչ Դուք կապրեք և կզգաք այստեղ էապես կտարբերվի նախկինում ճանապարհորդությունների արդյունքում կուտակած էմոցիաներից։

Չմոռանաք վերցնել տեսախցիկ կամ հեռախոս Ձեզ հետ, որպեսզի ունենաք հնարավորություն անմահացնել Հայաստանի բնության գեղեցկությունը!

Դեռևս, ունե՞ք որոշակի մտավախություններ, ապա մի երկմտեք՝ հարցրեք մեզ այն ամենը, ինչ դուք կցանկանայիք իմանալ։ Դե իսկ մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։

Ski Resort - Hotel in Armenia

Ինչ են ասում մեր հաճախորդները