Համագործակցության ծրագրի հիմքում affiliate մարքեթինգն է։
Affiliate մարքեթինգը որևէ կազմակերպության ապրանքի կամ ծառայության վաճառքի խթանման գործընթացն է: Դուք գտնում եք համապատասխան ապրանք առաջարկում եք այն այլ մարդկանց և յուրաքանչյուր կատարված վաճառքից ստանում շահույթ:
Սովորաբար կատարված վաճառքները հաշվարկվում են համագործակցության լինկերի միջոցով, երբ տեղի է ունենում մեկ կայքից դեպի մյուսը անցում:
Գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ․ գրանցվելով համագործակցության ծրագրում կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները առաջարկում եք այլ մարդկանց և վաստակում գումար Ձեր յուրաքանչյուր վաճառքից։
Բոլորովին վերջերս Հայաստանում Ալյասկա Ռեզորթի կողմից գործի դրվեց նոր ծրագիր՝ համագործակցության ծրագիրը, որը հաճախորդներին տալիս է հնարավորություն համագործակցել, օգտվել զեղչային ճկուն համակարգից, և ինչու ոչ, նաև վաստակել։ Հասարակության շրջանում այն առաջացրեց մեծ հետաքրքրվածություն, սակայն առկա է որոշակի թյուրըմբռնում։
Ինչպե՞ս է աշխատում համագործակցության ծրագիրը
Ամեն ինչ իրականում շատ ավելի պարզ է քան թվում է։
Գրանցվելով կազմակերպության կողմից առաջարկվող համագործակցության ծրագրում՝ Դուք ստանում եք անհատական լինկ, որը պետք է տրամադրեք Ձեր կողմից թարգեթավորված մարդկանց՝ Ձեր ընկերներին, հարազատներին կամ պարզապես ծանոթներին։
Համագործակցության ծրագրում Ձեր գործունեությունը կլինի ամբողջական, երբ այլ մարդիկ օգտագործելով Ձեր կողմից տրամադրված լինկը ձեռք բերեն կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունները կամ ապրանքները։ Ահա և վերջ Դուք ստանում եք Ձեր իրականացրած վաճառքից համապատասխան չափով (սովորաբար արտահայտվում է տոկոսներով) միջնորդավճար։
Այժմ եկեք ծանոթանանք Ալյասկա Ռեզորթի կողմից առաջարկվող Համագործակցության ծրագրի օգտվելու կանոններին։
Համագործակցության ծրագիր կարող եք մուտք գործել alaskaresort.am կայքում։
Որտեղ կատարելով հղում Ձեր մոտ կբացվի հետևյալ դաշտը։
Գրանցման Ձևաթղթում լրացնելով համապատասխան բազային տվյալներ Դուք դառնում եք մեր գործընկերը և սկսում վաստակել ու օգտվել հյուրանոցի կողմից հատուկ Ձեզ համար առաջարկվող ձեղչային համակարգից։
Իսկ եթե արդեն գրանցվել եք համակարգում ապա պարզապես պետք է մուտք գործեք։
Համակարգ մուտք գործելով տեսնում եք հետևյալ պատկերը՝
- Ակնարկ – այս ենթաբաժնում կարող եք տեսնել ընդհանուր վերլուծություն Ձեր տրամադրած լինկով կատարված գործողությունների վերաբերյալ։ Կարող եք տեսնել Ձեր անհատակն լինկով կայք այցելությունների և կատարված հղումների քանակը, ինչպես նաև ստացված եկամտի ծավալը ըստ գործողությունների։
- Ռեֆերալներ – այստեղ կգտնեք մանրամասն տեղեկատվություն ձեր կողմից հրավիրված մարդկանց գործողությունների մասին,
- Շահույթ – այս ենթաբաժնում կտեսնեք Ձեր եկամուտը ըստ Ձեր կողմից ընտրված ժամանակաշրջանի,
- Անձնական Էջ – այս ենթաբաժնում կարող եք տեսնել և փոփոխել Ձեր անձնական էջի բոլոր կարգավորումները։
Իսկ Ձեր անհատական լինկը, որը պետք է տրամադրեք այլ անձանձ կգտնեք այս էջի ներքևի հատվածում։ Այն ունի հետևյալ տեսքը՝
“Պատճենել Հղումը” կոճակի միջոցով կկարողանաք անմիջապես պատճենել Ձեր անհատական հղումը և տրամադրել այն այլ անձանց։
Այսպիսով, հոնորարը ձևավորվում է, երբ մարդը մուտք է գործում որևէ բիզնեսի կողմից ստեղծված ծրագիր կամ հատուկ պլատֆորմ, որը թույլ է տալիս ստանալ անհատական լինք՝ տարածելու ապրանքը կամ ծառայությունը սեփական սոցիալական մեդիայի հաշիվներում, բլոգերում, կայքերում՝ ուղղորդելով օգտատերերին գնելու այն:
Բացի այդ, դուք կարող եք նաև ուղղակիորեն տարածել որևէ էջ կայքում` սեղմելով <<տարածել սոցիալական հաշիվներում>> կոճակը: ՆՇՈՒՄ. Որպեսզի կարողանաք օգտվել տվյալ առավելությունից (տես նկարը ստորև), գործընկերը պետք է մուտք գործի https://alaskaresort.am կայք
Մեր համագործակցության ծրագրին կարող է միանալ ցանկացածը, ով կցանկանա համագործակցել մեզ հետ, օգտվել զեղչերից և վաստակել։
Ինչպե՞ս են վաստակում գումար համագործակցության ծրագրի շահառուները։
Ալյասկա Ռեզորթի կողմից առաջարկվող համագործակցության ծրագրում Դուք կարող եք վաստակել «Վաստակել կատարված վաճառքի դիմաց» ճանապարհով։
Այս ծրագրում վաճառողը գործընկերոջը վճարում է ապրանքի գնի համապատասխան տոկոսի չափով գումար սպառողի կողմից ապրանքը գնելուց հետո (ամրագրել սենյակ): Համակարգը ավտոմատ կերպով հաշվարկում է վճարման ենթակա գումարը` ելնելով գործընկերոջ կողմից կատարված գործարքների քանակից:
Ինչու՞ գրանցվել համագործակցության ծրագրում։
Որո՞նք են գործընկեր դառնալու հիմնական պատճառներն ու առավելությունները:
Առաջին հերթին Դուք ստանում եք հնարավորություն վաստակելու։ Մինչդեռ ցանկացած «կանոնավոր» աշխատանք պահանջում է, որ դուք աշխատավայրում լինեք գումար վաստակելու համար, հմագործակցության ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս վաստակել նույնիսկ քնած ժամանակ։
Սկզբնական շրջանում ձեզանից պահանջվում է միայն ներդնել ժամանակ կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունների կամ ապրանքների տարածման համար։ Իսկ հետո Դուք ուղղակի հնարավորություն կստանաք շարունակաբար վաստակել գումար հաջորդող օրերի կամ շաբաթների ընթացքում։
Համագործակցության ծրագրի շուկայավարման կառուցվածքի շնորհիվ դուք երբեք ստիպված չեք լինի աջակցել կամ գոհացնելով հաճախորդներին: Գործընկերոջ հիմնական առաքելությունը վաճառողի և սպառողի միջև կապի հաստատումն է: Կատարված վաճառքի արդյուքնում Ձեր միջնորդավճարը ստանալուց հետո, վաճառողն է պատասխանատու սպառողի ցանկացած բողոքի համար: